Մայնի Ֆրանկֆուրտը զրկվել է Գյոթեի աշտարակից

Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտում հրդեհի ճարակ է դարձել քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Գյոթեի աշտարակը:

«Զակսենհաուզենում (թաղամաս) Գյոթեի աշտարակը բոցերի մեջ է: Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են»,- Twitter-ում հայտնել է հրշեջ ծառայությունը:

«Կրակը չի սպառնում հարևան շինություններին, իսկ աշտարակը փրկել, ավաղ, հնարավոր չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում:

Գյոթեի փայտյա աշտարակը մեծ գրողի ծննդավայրում կառուցվել է 1867 թվականին և նախապես ունեցել է 22 մ բարձրություն: Ավելի ուշ, 1931 թվականին, այն ապամոնտաժվել էր և կրկին կառուցվել, բայց արդեն 43 մետր բարձրությամբ:

Մեկնաբանություն
X