Մեր ժողովուրդը ցանկանում է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին․ Լի Յոն Հո

Հյուսիսային Կորեայի ժողովուրդը եւ բանակը ցանկանում են հաշիվները մաքրել ԱՄՆ-ի հետ այն սադրիչ հայտարարությունների համար, որոնք արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն։

Ինչպես փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը, Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը խորապես դժգոհ է Թրամփի հայտարարություններից՝ ակնակրելով, որ Միացյալ Նահանգները թող հիշեն, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունեցող երկիր է։

Մեկնաբանություն
X