Ամերիկյան անօդաչու սարքը Սիրիայում ոչնչացրել է «Սպիտակ այրի» մականունով կին ահաբեկչին և նրա 12-ամյա որդուն

Ամերիկյան անօդաչու սարքը Սիրիայում ոչնչացրել է 50-ամյա բրիտանացի կին ահաբեկիչ Սալլի Ջոնսին, որը հայտնի էր «Սպիտակ այրի» մականունով: Նա հարում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, տեղեկացնում է The Times-ը:

Նախկին երաժիշտ Ջոնսը, որ իսլամ էր ընդունել և հավաքագրվել ԻՊ-ի կողմից, սպանվել է այս տարվա մայիսին, Իրաքի սահմանից ոչ հեռու: Կին ահաբեկչի մահվան մասին բրիտանական հատուկ ծառայություններին հայտնել են ամերիկացի գործընկերները: Նշվում է, որ նրա հետ զոհվել է նաև 12-ամյա որդին:

Բրիտանական հատուկ ծառայությունները հայտնել են, որ Սալլի Ջոնսին հետևել են մի քանի տարի շարունակ, և նրա մահվան մասին տեղեկությունները, ամենայն հավանականությամբ հավաստի են:

Նշվում է, որ ավելի վաղ Սիրիայում զոհվել էր նաև Ջոնսի ամուսինը, որ նույնպես կռվում էր ահաբեկիչների շարքերում:

Մեկնաբանություն
X