Կառավարությունը հաստատեց ԲՀԿ-ականների նախագիծը՝ գերիշխող դիրք գրավողների մասով

Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից առաջարկված՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։

Սուրեն Կարայանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ներկայացրել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ շուկայում գերիշխող դիրք գրավող կարող է համարվել սուբյեկտը, որին բաժին է հասնում շուկայի մասնաբաժնի առնվազն 5 տոկոսը (եթե մեկ այլ ընկերության հետ միասին զբաղեցնում է շուկայի կեսը): Այլ կերպ ասած, եթե որեւէ ընկերություն զբաղեցնում է շուկայի 46 տոկոսը, իսկ երկրորդը՝ միայն 4 տոկոսը, ապա սուբյեկտը գերիշխող դիրք գրավող չի կարող համարվել։ Բացի այդ, պատգամավորներն առաջարկում են գերիշխող համարել 4 եւ ավելի օբյեկտներով ու ավելի քան 500 մլն դրամի շրջանառություն ունեցող առեւտրի կենտրոնները։ Կառավարության նիստում ևս հնչել են նախագծին առընչվող որոշ առաջարկություններ, ինչին համաձայն են նաև օրենքի նախագծի հեղինակները: Կառավարությունը հաստատեց պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը։ առաջարկություններով հանդերձ արժանացել է կառավարության հավանությանը:

Մեկնաբանություն
X