Ուկրաինացի լրագրողը անկարգություններ է հրահրել հունգարական ավիաընկերության ինքնաթիռում, երբ իր հետ ուկրաիներեն չեն խոսել

Ուկրաինացի լրագրող Ռոման Սկրիպինը սկանդալ է հրահրել հունգարական Wizz Air ավիաընկերության ինքնաթիռում՝ ազգությամբ չեխ բորտուղեկցորդուհուն մեղադրելով իր հետ ուկրաիներեն չխոսելու համար: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Ըստ ավիաընկերության տարածած հաղորդագրության, ուղևորը սկսել է ագրեսիվ վարք ցուցաբերել, երբ Չեխիայի քաղաքացի հանդիսացող բորտուղեկցորդուհին նրա հետ խոսել է անգլերեն: Տղամարդը զբաղեցրել է առավել հարմարավետ բազկաթոռ՝ հրաժարվելով վճարել դրա համար, ինչպես նաև հայհոյել ավիաընկերությանն ու անձնակազմին: Կիևում վայրէջք կատարելուց հետո անձնակազմն այդ մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին:

Ավելի ուշ լրագրողը նոր գրառում է կատարել իր ձերբակալության մասին՝ իրավապահներին մեղադրելով իր դեմ կիրառած բռնությունների մեջ:

«Շնորհակալություն կոտրվածքների և արյունազեղումների համար»,- գրել է Սկրիպինը՝ հավելելով, որ ուղեկցորդուհին, այնուամենայնիվ, ուկրաինուհի է եղել:

Մեկնաբանություն
X