Անտարկտիդայում հայտնաբերվել է վիթխարի փոս

Անտարկտիդայի ծովային սառցե վահանի մեջ հայտնվել է վիթխարի փոս, որը կարող է համեմատվել իր մեծությամբ Հյուսիսային Ամերիկայի Վերին լճերի հետ։ Այս մասին հայտնում է Motherboard պարբերականը։ Ուսումնասիրողները նշում են, որ ամենայն հավանականությամբ փոսն առաջացել է ծովի եւ ցամաքի շփման կետում ինչ-որ անհայտ պրոցեսների հետեւանքով։ Գիտնականները հայտարարել են, որ փոսը առաջացել է 2017-ի սեպտեմբերի 9-ին, սակայն մինչ այս էլ նման փոսեր եղել են, որոնք առաջանալ սկսել են անցյալ դարի 70-ական թթ։ Ներկայումս գիտնականները չեն կարողացել հստակ բացատրել, թե կոնկրետ ինչ պրոցեսների հետեւանքով են առաջացել այդ փոսերը։

Մեկնաբանություն
X