Ռուս-ամերիկյան առճակատումը Սիրիայում շարունակվում է

Ռուս-ամերիկյան առճակատումը Սիրիայում նոր ընթացք է ստացել։ Այն բանից հետո, երբ ռուսական զորակազմը հայտարարել էր, որ պահանջում է բացատրություն ԱՄՆ-ից այն հարցի առնչությամբ, թե որ խմբավորումներն են, որոնք Սիրիայում Միացյալ Նահանգները համարում է ահաբեկչական, այժմ էլ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ երկակի ստանդարտները, որոնք կիրառում է ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ։

Հիշեցնենք, որ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ մտադիր է ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել ահաբեկչական խմբավորում եւ մտցնել իր «սեւ ցուցակում»։

Մեկնաբանություն
X