ԱՄՆ-ում Թրամփի պատվին Covfefe անվամբ գինի են թողարկել

City Winery գինեգործական ընկերությունը նոր գինի է ստեղծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին և անվանել Twitter-ում Թորամփի գրառած անհասկանալի բառով՝ Covfefe 2015 Red Blend, հաղորդում է The Hill-ը:

«Մենք մտածում էինք, որ ավելի լավ է ինչ որ բան անել մեր նախագահի պատվին, քան ամեն օր արցունք թափել»,- ասել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մայքլ Դորֆը:

Նշվում է, որ գինու մեկ շշի արժեքը 37 դոլար է, այն կարելի է գնել Նյու Յորքի, Կալիֆորնիայի, Ֆլորիդայի և Վաշինգտոնի խանութներում:

Դոնալդ Թրամփը մայիսին Twitter-ի իր էջում մի գրառում էր կատարել, որնավարտել էր covfefe անհասկանալի բառով:

Մեկնաբանություն
X