Վիետնամում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 48-ի

Վիետնամում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը աճել է եւ հասել 48-ի։ Եվս 22-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին գրում է VnExpress պարբերականը։ Նշենք, որ ջրհեղեղները մոլեգնում են երկրի կենտրոնական շրջաններում։ Ավելի վաղ հաղորդվում էր 29 զոհի մասին։ Նշենք, որ հայտնի է դարձել նաեւ, որ Հոաբին նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիսում, 7 տուն է փլուզվել սողանքների պատճառով։

Հիշեցնենք, որ անձրեւները Վիետնամում սկսվել են երեքշաբթի օրը եւ տեղատարափ անձրեւները առաջ են բերել սողանքներ։ Սողանքների փլատակների տակ մնացել է 18 մարդ։ Անձրեւները հիմնականում պատուհասել են Նգեան, Տհանհոա եւ Հաթին շրջանները։ Տեղի իշխանությունների հաշվարկի համաձայն անձրեւների նյութական վնասը կազմում է 1,75 միլիարդ դոլար։

Մեկնաբանություն
X