ԱՄՆ-ը դուրս է գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ-ը տեղեկացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ին որ դադարեցնում է իր անդամակցությունն այդ կազմակերպությանը: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը:

«2017թ. հոկտեմբերի 12-ին պետդեպարտամենտը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային տեղեկացրել է կազմակերպությունից դուրս գալու և ՅՈւՆԵՍԿՕ-ին կից մշտական դիտորդական առաքելություն հիմնադրելու մտադրության մասին»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:

Վաշինքտոնն իր որոշումը բացատրել է անդամ երկրների՝ անդամավճարների պարտքերով, բարեփոխումների անհրաժեշտությամբ, ինչպես նաև կազմակերպության «հակաիսրայելական նախատրամադրվածությամբ»:

Նշվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2017թ, դեկտեմբերի 31-ին, ընդ որում՝ ԱՄՆ-ը կազմակերպությունում կպահպանի դիտորդի կարգավիճակը:

Մեկնաբանություն
X