3 մլն դրամ՝ կառավարության շենքի որոշ հատվածներ վերանորոգելու համար (լուսանկարներ)

>

Կառավարության PR թիմը մտահղացել է, որ գործադիրի շենքի որոշ հատվածներ վերանորոգման կարիք ունի։ Մոտ 1 շաբաթ է՝ հատկապես մամուլի սրահը ամբողջովին տակնուվրա են արել, ասել է, թե վերանորոգում են։ Նույն վիճակն է նաեւ ձախ հատվածում։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը հայտնեց, որ մամուլի սրահի վերանորոգումից բացի, տեղի է ունենալու ինչ-որ չափով վերազինում՝ փոխվելու են միկրոֆոնները, մոնիտորը, վերացվելու են տեխնիկական անսարքությունները․ «Կատարվում է PR թիմի նախաձեռնությամբ և առաջարկով: Այդ նպատակով ներգրավվել են պահպանման ծախսերից խնայված միջոցներ, նախատեսվում է ծախսել մոտ 3 մլն դրամ: Մամուլի սրահում, ինչպես արդեն նկատել եք, ներկվել են պատերը, որոնց ներկը տեղ-տեղ թափված էր, կփոխվեն արհեստական գորգերը, նախասրահում կդրվեն սեղաններ: Հուսով ենք, ավելի հարմարավետ պայմաններ կլինեն լրագրողների համար: Ներկվում են նաև 1-ին հարկի ընդհանուր սրահի պատերը: Նշեմ, որ աշխատանքները հիմնականում իրականցվում են ներքին աշխատուժի միջոցով»։

Մեկնաբանություն
X