Նազարբաեւի լուսանկարը գրավել է ղազախների ուշադրությունը

Երեկվանից ղազախական լրատվամիջոցները դրվատանքի խոսքեր չեն խնայում ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հասցեին, ով երեկ Սոչիում ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ լուսանկարել էր պետության ղեկավարներին, սակայն ամենից լավ նկարում պատկերվել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ today.kz-ը նույնիսկ հարցազրույց է վերցրել Դավիթ Հակոբյանից, ով ասել է, որ ինքը ցանկացել է լուսանկարել ՀՀ նախագահին։

Մեկնաբանություն
X