Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, այսօր այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների և բարձրաստիճան այցերի պարբերականության հաճախացման կարևորությունը:

Ֆիննական կողմի խնդրանքով փոխնախարար Նազարյանը ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Մեկնաբանություն
X