Իրավունք

Լուսինե Սահակյանն ու Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանից թաքցնելու բան ունե՞ն

Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Կատվալյանի, կշարունակի փաստաբան Լուսինե Սահակյանն ընդդեմ «lakmoes.am»-ի և լրագրողի գործով դատական նիստը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն իր բարեկամների և տեգր-ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի միջոցով «Լակմուս» ՀԿ-ից և լրագրող Էլմիրա Մարտիրոսյանից պահանջում են 1 միլիոն դրամ և ոչ մի հրապարակում՝ ռազմական բժշկի 600,000 դոլար անհետացած գումարի, խլված շենքի և երեխայի մասին: Կիվիրյանը դռնփակ դատական նիստ անելու միջնորդություն է ներկայացրել:

Վաղը դատարանը կորոշի՝ դռնփակ, գաղտնության քողի տա՞կ քննել «Ռազմական բժշկին ունեզրկել են, որդուն՝ խլել. որքա՞ն է Աղվանի լռելու գինը» վերտառությամբ խնդրո հոդվածում նշված հանգամանքները, թե՞ հանրությանը հնարավորություն տալ՝ ճանաչել մարդկանց, ովքեր կոչված են պաշտպանելու իրենց, բայց...

Հետաքրքիր է՝ Լուսինե Սահակյանն ու Աղվան Հովսեփյանը հանրությունից և Սերժ Սարգսյանից թաքցնելու բան ունե՞ն...

Այդուհանդերձ, եթե նշյալ միջնորդությունը, հայցը բավարարվի, լրատվամիջոցը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ ՄԻԵԴ:

Առայժմ լրագրողն ու լրատվամիջոցը միջնորդել են դատարանին՝ Աղվան Հովսեփյանին ներգրավել որպես երրորդ կողմ, իսկ ՓՊ-ին դիմում- բողոք է ներկայացվել՝ Արամազդ Կիվիրյանին և Լուսինե Սահակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին՝ ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակելու, «Լակմուս» ՀԿ-ի և նույնանուն լրատվամիջոցի իրավապաշտպան գործունեությունը խոչընդոտելու համար:

Lakmoes.am

Մեկնաբանություն
X