Լավրովը մեկնաբանել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ մտադրությունը

Մռկնաբանելով Իրանի հետ միջուկայինգրծարքից դուրս գալու ԱՄՆ մտադրությունը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ լավրովը հայտարարել է, որ դժվարանում է պատկերացնել, թե ինչպես կարելի ընդհատել գործարքը իրավաբանորեն, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե առաջիկա օրերին ինչ է հայտարարելու ամերիկյան կողմը, սակայն, հաշվի առնելով այն կարգավիճակը, որ ունի այդ պայմանավորվածությունը, ներառյալ աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատու բարձրագույն օրգանի հավանությունը, դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես կարելի է իրավաբանորեն դուրս գալ պայմանավորվածությունից, որն իրենից ներկայացնում է կոլեկտիվ աշխատանքի արդյունք և բոլորի կողմից ճանաչված է որպես միջազգային իրավական ակտ»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ «վեցյակի» և Իրանի միջև համաձայնության բոլոր անդամները, բացառությամբ ԱՄՆ-ի, պնդում են, որ համաձայնագիրը պետք է իրականացվօ ողջ ծավալով:

Մեկնաբանություն
X