Որքան կվաստակի Մեսսին՝ պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու դեպքում

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պատրաստ է արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիին 80 մլն ֆունտ ստերլինգ առաջարկել որպես բոնուս՝ թիմի հետ պայմանագրի երկարաձգման համար, հաղորդում է ТАСС-ը:

Մեսսիի հետ նոր գործարքի համար գումարները թիմը կստանա տնային «Քամպ Նոու» մարզադաշտի անվան իրավունքի վաճառքից:

Նշվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը կստանա շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ:

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2018թ. հունիսի 30-ին:

Մեկնաբանություն
X