Իրաքյան Քրդստանը ցանկանում է երկխոսել Բաղդադի հետ

Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաս է երկխոսելու երկրի կենտրոնական կառավարության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է mignews.com լրատվական կայքը։ Նշվում է, որ Էրբիլը երկխոսության օրակարգային հարցերից մեկն է համարում ռեգիոնի օդանավակայանների վերաբացման հարցը, ինչպես նաեւ սահմանապահ ծառայությունների եւ իրաքյան բանկերի փոխանցման հարցերը։ Ավելի վաղ Բաղդադը հայտարարել էր, որ վարչական եւ տնտեսական սահմանափակումներ է մտցնում Իրաքյան Քրդստանի հանդեպ։

Մեկնաբանություն
X