Շրյոդերի նախկին կինը հայտարարել է, որ Ղրիմն այլևս չի վերադարձվի Ուկրաինային

Գերմանացի քաղաքական գործիչ, Ներքին Սաքսոնիայում գերմանական հողերի առաջիկա ընտրություններում սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Դորիս Շրյոդեր-Քյոպֆը համարում է, որ Ղրիմը երբեք չի վերադարձվի Ուկրաինային:

Շրյոդեր-Քյոպֆը 1997 թվականից ամուսնացած է եղել գերմանիայի նախկին կանցլեր (1998-2005) Հերհարդ Շրյոդերի հետ: 2016 թվականին նրանք հայտարարել էին ամուսնալուծության գործընթաց սկսելու մասին:

«Պետք է մեկնակետ ընտրել այն, որ Ղրիմը երբեք այլևս չի վերադարձվելու և ըստ այդնմ ընդունել որոշակի ստատուս-քվոյի իրողությունը: Ես կցանկանայի, որ երբևէ Ռուսաստանը և Գերմանիան կրկին վերադառնային այն համագործակցությանը, որ կար 1998-2005 թվականներին, նույնիսկ Հելմուտ Կոլի և Հանս Դիտրիխ Հենշերի ժամանակներում»,- ասել է Շրյոդեր-Քյոպֆը՝ Sputnik գործակալությանը տված հարցազրույցում:

Մեկնաբանություն
X