Իտալիայի դատարանը գործատուին ստիպել է վճարել շան հիվանդության պատճառով բացակայած աշխատակցին

Հռոմի համալսարանի աշխատակցուհին դատարանի միջոցով հասել է այն բանին որ իրեն վճարեն բաց թողնված աշխատանքային օրերի համար, որի ընթացքում նա խնամել է իր հիվանդ շանը:Ինչպես գրում է Guardian-ը, սա Իտալիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ պաշտոնապես ճանաչվել է տնային կենդանու հիվանդության պատճառով տրված առողջապահական փաստաթուղթը:

Դատավարության ընթացքում կնոջը օգնել են Իտալիայի լիգայի իրավապահները:

«Սա լուրջ քայլ է ոչ շահադիտական նպատակներով կամ աշխատանքներ կատարելու համար պահվող կենդանիներին որպես ընտանիքի անդամ վերաբերվելու ուղղությամբ»,- ասել է կենդանիների պաշտպանության կազմակերպության տնօրեն Ջանլուկա Ֆելիցետտին:

Նշենք, որ Իտալիայի քրեական օրենսգրքում կա օրենք, համաձայն որի կարելի է հայտնվել բանտում՝ կենդանուն ֆիզիկական տանջանքների մեջ թողնելու համար:

Մեկնաբանություն
X