ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը 4-րդ փորձից էլ չի կարողանում ղեկավար ընտրել

ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը քվեարկությունների 4-րդ փուլում նույնպես չի կարողաել ընտրել կազմակերպության նոր գլխավոր տնօրենին: Հաջորդ՝ 5-րդ փուլը տեղի կունենա ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, հաղորդում է РИА Новости-ն:

Նոր ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք երկրների թեկնածուներ՝ Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն, Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Խաթաբը և Քաթարից դիվանագետ Համադ բին Աբդուլազիզ ալ Քավարին:

4-րդ փուլի արդյունքներով՝ Ազուլեն և Խաթաբը հավաքել են 18, իսկ Համադ բին Աբդուլազիզ ալ Քավարին՝ 22 ձայն: Ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 30 ձայն՝ 58-ից:

Մեկնաբանություն
X