Վաշինգտոնը պատրաստ է ՌԴ կառավարությանը վերադարձնելու ռուսական դիվանագիտական շենքերից իջեցված դրոշները

Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանին վերադարձնել դրոշները, որոնք հանվել են ԱՄՆ-ում դիվանագիտական շենքերի վրայից: Այս մասիմ ТАСС գործակալությանը հայտարարել են Պետդեպարտամենտից:

«Մենք Ռուսաստանի դեսպանատանը տեղեկացրել ենք, որ ուրախ կլինենք իրանց համար հարմար պահի այդ դրոշները վերադարձնելու Ռուսաստանի կառավարությանը»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Վերջինս նաև ավելել է, որ պետական սիմվոլները շենքերի վրայից իջեցվել են դրանց հանդեպ հարգանքի դրսևորումներով և պահվում են նույն շենքերում:

Մեկնաբանություն
X