Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ ստանալ Սադոյանի մեկնաբանությունը, ով հեռախոսազրույցում ասաց. «Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ես երկրում չեմ, ռոումինգի տակ եմ»: Հիշեցնենք, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է եւ նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով: Իսկ Սադոյանը հակավրացական ու ընդհանրապես ոչնչով աչքի չի ընկել, ու թերեւս նրա թեկնածությունն առանց խոչընդոտների կհաստատվի»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X