Մամուլի տեսություն

«Հրապարակ». Այս անգամ ասել են՝ ստորագրեք

Ռուսաստանն ու Արեւմուտքը շունչները պահած սպասում են՝ կստորագրի՞ այս անգամ Հայաստանը ԵՄ հարեւանության համապարփակ ու ընդլայնված համաձայնագիրը, թե՞ ոչ: Եվրամիությունը Հայաստանին գայթակղում է առանց վիզային ռեժիմի հեռանկարով, Ռուսաստանն էլ իր հերթին արագ ռեժիմով «վավերացնել» է տալիս հայ-ռուսական միացյալ զորախմբի փաստաթուղթը: Մեր տեղեկություններով՝ չնայած արեւմտյան տագնապներին, Ռուսաստանն այս անգամ Հայաստանին ասել է՝ ստորագրեք: Ի դեպ, պայմանագրի գարնանային նախաստորագրումը նույնպես «անտագնապ» չի անցել: ԵՄ հայաստանյան չինովնիկները գերմանական կողմին ասել են՝ Հայաստանը պատրաստ չէ նախաստորագրման, իսկ Ֆրանսիային, թե՝ չեն ստորագրելու: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն անձամբ է զանգել այդ երկրների ներկայացուցիչներին ու ասել, որ «ստորագրելու ենք, ինչո՞ւ է նման ապատեղեկատվություն տարածվում»: Ի դեպ, հայաստանյան ռուսոֆիլներն առիթը բաց չեն թողնում հիշեցնելու, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ավարտել է ՄԳԻՄՕ-ն՝ 80-ականներին, իսկ Տրայան Հրիստեան՝ ԵՄ պատվիրակության նախկին ղեկավարը, այժմ մեղադրվում է Հայաստանում կատարած ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ:

Մեկնաբանություն
X