Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ». «Աշտարակ կաթը» հայցեր է ներկայացրել դատարաններ և պահանջում է մթերային խանութներից գումարներ բռնագանձել

«Նախորդ տարի պարզվեց, որ կաթնամթերքի խոշորագույն ընկերու­թյուններից մեկը՝ «Աշտարակ կաթը» ֆինանսական խնդիրներ ունի և գնաց սնանկացման: Հետագայում ընկերության առողջացման ծրագիր ի հայտ եկավ, այլ անձինք գնեցին ընկերությունը, և ԼՂՀ-ում գրանցված ընկերությունը վերսկսվեց կաթնամթերքի արտադրությունը:

Այժմ արդեն սնանկության գործով կառավարիչը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարաններ և պահանջում է մթերային խանութներից գումարներ բռնագանձել: Այս մասին տեղեկանում ենք դատական տե­ղեկատվական համակարգից:

Մեզ հայտնի դարձավ, որ խանութների սեփականատերերն անակն­կալի են եկել դատարանների կողմից ստացած ծանուցումներից: Պարզ­վում է, որ սնանկության գործով կառավարիչն իր հայցադիմումներում նշել է, որ խանութները չեն վճարել առաքված կաթնամթերքի գումարը:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Ցանկացած խանութ առաքիչներից ապրանք ստանալիս վճարում է կատարում կանխիկ, ստանում է հաշիվ ապրանքագիրը, սակայն առաքող ընկերությունները դրամարկղում այդ գումարը մուտք անելու կտրոնը չեն ներկայացնում խանութներին, և այս­պես շարունակ: Այսինքն՝ խանութի սեփականատերը վճարում է, ստա­նում է հաշիվ ապրանքագիրը և վերջ, բայց պարզվում է, որ գործարքը կայացած է համարվում, երբ առաքողը խանութպանին է հանձնում իր հաշվին կատարած վճարումը հաստատող կտրոնը: «Աշտարակ կաթի» դեպքում էլ է այդպես եղել, ընկերության սնանկության կառավարիչը որոշել է այսպես բռնագանձել հսկայական գումարներ: Մեզ հասած տե­ղեկություններով՝ դատական հայցերում նշված գումարների հանրագու­մարը շուրջ 1.2 միլիոն դոլարի սահմաններում է:

Ի դեպ, հիմա էլ խանութների ճնշող մեծամասնությունն առաքիչների հետ աշխատում է, նույն տրամաբանությամբ ստանում է հաշիվ ապրան­քագիրը և վերջ: Երկրորդ տարբերակն էլ կա, երբ խանութը կանխիկ չի վճարում ստացած ապրանքի դիմաց, այլ նախընտրում է բանկից կա­տարել փոխանցում: Այդ դեպքում էլ ամեն օր ստացած շուրջ 50 անուն ապրանքի գումարը վճարելու համար նա 50 անգամ բանկին միջնորդավճար է վճարելու, որով կկարողանար, օրինակ, երկու աշխատողի աշխատավարձ տրամադրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X