Մամուլի տեսություն

«Չորրորդ իշխանություն». Ինձ էլ էին շատ բան խոստացել. Արա Աբրահամյանը՝ երկրում ներդրումներ անելու վարչապետի հորդորին ի պատասխան

«Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երևանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Արա Աբրահամյանի հետ՝ հորդորելով նրան ռուսական եկեղեցի կառուցելու փոխարեն Հայաստանում ներդրումներ կատարել։

Ի պատասխան՝ Արա Աբրահամյանը փաստարկներ է բերել, որ ինքը վատառողջ է, բիզնեսի մասին չի մտածում և միայն եկեղեցաշինությամբ է զբաղվելու։ Նա նշել է, որ եկեղեցի է կառուցելու նաև Միացյալ Նահանգներում և մի քանի այլ ծրագրեր ևս պետք է իրագործի։ Իսկ ներդրումներ կատարելու համար ոչ տրամադրություն ունի, ոչ էլ ռեսուրսներ։

Վարչապետի դիտարկմանը, թե գործարարը խոստացել էր ներդրումներ կատարել Հայաստանում, Արա Աբրահամյանը հեգնել է՝ ասելով. «Ինձ էլ էին շատ բան խոստացել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X