Լույս չի լինելու մի շարք ռեստորաններում, բջջային կայաններում, ԱԻՆ-ի 911 ջոկատում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 13-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ հասցեներ կհոսանքազրկվեն.

Երեւան քաղաք

10:00-16:00 Դավիթաշեն 2-րդ թաղ. 1, 2, 46 շենքերը, Անդրանիկի փ. 85, 87, 89, 93, Աէրացիա թաղ. 2/8, Շիրազի փ. 6, 8, 10, 12, 14 շենքերը, Տիչինայի 1-ին նրբանցքը,

10:30-16:30 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 13/6, 15, 34, 55 շենքերը, թիվ 198 դպրոցը եւ հարակից հանրային բաժանորդները, Սարի թաղ 15փ. 20-51; 21փ. 7-38 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները, Սարի թաղ 17-24 փողոցները մասնակի եւ հարակից հանրային բաժանորդները,

11:00-17:00 Հ.Ներսիսյան փ. 1 շենքի 1-8 մուտքերը, Ազատության պող. 24/4 շենքը եւ Ազատության պող. 24/4 շենքի թիվ 4 շինությունը եւ հարակից հանրային բաժանորդները, Ուլնեցի 3-րդ փակ. 1, 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերը եւ 2/2-4/2, 59/16 սեփական տները, Ուլնեցի փ. 59/5 հասցեն (կրպակ) եւ հարակից հանրային բաժանորդները, Բաղրամյան պող. 6, Թամանյան փ. 3, 5 շենքերը, Զարուբյան փողոցի սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները,

Արարատի մարզ

10:00–13:00 Հովտաշատ, Հայանիստ եւ Փոքր Վեդի գյուղերը մասնակի, Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանը մասնակի,

10:00–16:00 Արտաշատ քաղաքի Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի եւ Օրբելի փողոցները մասնակի,

Վայոց ձորի մարզ

10։00-16։00 Արտավան գյուղը, Վայք քաղաքի Երկրաբանների փողոցը, Ջերմուկի խճուղին եւ Չայքենդի թաղամասը մասնակի,

Կոտայքի մարզ

10։00-17։00 Առինջ գյուղը մասնակի,

Գեղարքունիքի մարզ

10։00-15։00 Գանձակ գյուղը, Գավառի Հացառատ թաղամասը, Ծաղկաշեն գյուղը, հարակից արտադրական տարածքներն ու հանրային բաժանորդները,

Տավուշի մարզ

12։00-13։00 Իջեւան քաղաքի Ծաղկի փողոցը,

13։00-14։00 Իջեւան քաղաքի Բլբուլյան, Ասլանյան, Տերյան, Սպանդարյան, Մեհրաբյան, Երեւանյան, Սարալանջի փողոցները, «Իջեւանատուն» եւ «Արարատ» ռեստորանային համալիրները, «ՎիվաՍել ՄՏՍ» եւ «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանները,

14։00-15։00 Իջեւան քաղաքի Արցախյան փողոցը եւ ԱԻՆ 911 ջոկատը,

Լոռու մարզ

10։00-12։00 Կուրթան գյուղը մասնակի:

Մեկնաբանություն
X