Հայտնի են Սարգսյան-Ալիեւ հանդիպման օրն ու վայրը

Հայտնի են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւ հանդիպման օրն ու վայրը: Ըստ այդմ, այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Նշենք, որ հայկական կողմը հաստատել է այս լուրի իսկությունը, իսկ ադրբեջանական կողմը դեռեւս որեւ կերպ չի արձագանքել նախագահների հանդիպման լուրին:

Ավելի ուշ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։

Մեկնաբանություն
X