Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի՝ Հերացու, Օստրովսկու փողոցների, Մյասնիկյան պող. 1-4, Այգեստան փող. 9-11, Խորենացու փող. 205-231 համարների, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, 1-ին Համալսարանական հինանդանոցի եւ Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների, Լոմոնոսովի փողոցների, Սարի-թաղի 1-3 փողոցների եւ 1-10 շարքերի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություն
X