Թուրքական զորքերը ներխուժել են Իդլիբ

Թուրքական զորակազմը ներխուժել է Սիրիայի Իդլիբի երկրամաս: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ այնտեղ թուրքական զինվորականները իրականացնելու են հակաահաբեկչական գործողություն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ռազմական հրամանատարությունը Հաթայ նահանգի Ռեյնխանլի շրջանում զորքեր է կուտակում Իդլիբ ներխուժելու համար: Նշվում է, որ թուրքական զորախումբը գործելու է համաձայն ապա-էսկալացիոն գոտիներում ռազմական կոնտինգենտների գործողությունների ռեգլամենտի:

Մեկնաբանություն
X