Միանգամից երեք ինքնապայթեցում Սիրիայում․ զոհերի ու վիրավորների թիվը տասնյակների է հասնում

Տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել կամ վիրավորվել Սիրիայում տեղի ունեցած միանգամից երեք ահաբեկչական բռնարարքի հետեւանքով: Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը: Բռնարարքներն իրականացվել են ԻՊ խմբավորման ահաբեկիչների կողմից: Հաղորդվում է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Հասաքա նահանգի Աբու Ֆաս բնակավայրում, որտեղ ինքնապայթեցում են իրականացրել միանգամից երեք մահապարտներ, որոնք եղել են ականապատված մեքենաներով: Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Քուրդիստանի Կարմիր մահիկի ընկերության հրապարակած տվյալները, հաղորդում է 50 զոհի մասին: SANA-ն նշում է, որ զոհերի մեջ մեծ թիվ են կազմում Դեյր էս Զորից փախած կանայք եւ երեխաները:

Մեկնաբանություն
X