Որքանո՞վ է վարչապետի առանձնատունը պարունակում էկոլոգիական ռիսկ

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատանը: Նա ասաց, որ չի կարծում, թե ՀՀ վարչապետի առանձնատունը էկոլոգիական ռիսկերի պատճառ կարող է դառնալ։

«Ես այդ դեպքի վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Կարծում եմ, որ դրանք շահարկումներ են։ Չեմ կարծում, որ կոնկրետ վայրում կա ռիսկայնություն, և շինարարությունը շարունակվում է», - ասաց նախարարը:

Նշենք, որ ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարեց, թե դպրոցների հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերը վտանգավոր են և աղետի ժամանակ կարող են փլվել դպրոցի վրա: Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուսումնասիրել՝ շեշտելով, որ շատ սեյսմավտանգ երկրներում կառուցում են բարձրահարկ շենքեր։ Խնդիրը ճիշտ շինարարության մեջ է:

Դիտարկմանը, թե արդյոք չի՞ բացառում, որ այդ բարձրահարկ շենքերի շինարարությունները կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել, Տոնոյանն ասաց.
«Ոնց կարող է մի համակարգում, որտեղ մեծ ֆինանսական հոսքեր կան, չլինել կոռուպցիա»։

Մեկնաբանություն
X