Կրակոցներ Շվեդիայում, կան տուժածներ

Անհայտ զինված անձինք կրակոցներ են արձակել Շվեդիայի Տրելլեբորգ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Այս մասին հայտնում է Aftonbladet պարբերականը՝ նշելով, որ կրակոցների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է: Ըստ հաղորդման, տուժածներից չորս մարդու հոսպիտալացրել են: Դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայինները, իրավապահներն ու շտաբ բուժօգնության բրիգադները: Հայտնի է նաեւ, որ կրակոցների հեղինակները դիմել են փախուստի, եւ ոստիկանները հետապնդում են նրանց: Ոստիկանները արարքին դեռեւս իրավական գնահատական չեն տվել:

Մեկնաբանություն
X