«Անփութությունը եղել է կոնկրետ անձանց կողմից». նախարարը` հրդեհի մասին

«Դա միտումնավոր չի եղել, ես ինքս համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Խոսրովի անտառի հրդեհի թեմային՝ ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը չբացառեց, որ եղել է հրդեհաշիջման առաջին արձագանքման ոչ արհեստավարժ մոտեցում:

«Էդ ոչ արհեստավարժ մոտեցումը բերել է նրան, ոչ այլ վայրերում է ծավալվել կրակը, ինչին նպաստել է նաև ձորում բռնկված ուժեղ քամին»,-ասաց Տոնոյանը:

Նա բացառեց, որ կարող է դիտավորություն լիներ այս հրդեհի բռնկման հարցում:

Մեր հարցին, թե ստացվում է՝ իր ղեկավարած կառույցի աշխատակիցների ոչ արհեստավարժ աշխատանքի հետևանք է նման ծավալներ ընդունել հրդեհը, նախարարն ասաց. «Հնարավոր է՝ եղել է նաև այդպիսի անփութություն կամ... չէ, անփութությունը եղել է կոնկրետ անձանց կողմից: Իսկ ոչ արհեստավարժ լինելը պիտի հիմնավորվի արդեն նախաքննության արդյունքում»:

Մեկնաբանություն
X