Զանգվածային ծեծկռտուք Կատալոնիայում

Կատալոնիայի անկախության կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Իսպանիայի Ազգային օրվա տոնակատարության ժամանակ: Ինչպես հայտնում է La Vanguardia պարբերականը, ծեծկռտուքի մասնակիցները բառացիորեն իրար վրա աթոռներ են շպրտել: Նշվում է, որ տոնակատարությունների համար Բարսելոնայում հավաքված է եղել 65 հազար մարդ: The Associated Press-ն էլ գրում է, որ ծեծկռոտւքին մասնակցել են նաեւ ֆուտբոլային խուլիգանները եւ աջ-ծայրահեղական տարբեր խմբերի անդամները: Անկարգություններից մեկ ոստիկան տուժել է:

Անկարգությունների հետևանքով քսան մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի միասնությանը նվիրված Ազգային օրը նշվում է որպես պետական տոն՝ սկսած 2014 թվականից:

Մեկնաբանություն
X