Էստոնիայի խորհրդարանի փոխխոսնակը հրաժարական է տվել սեքսուալ սկանդալի պատճառով

Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ Թաավի Ռիյվասը, ով եղել է նաեւ այդ երկրի վարչապետը, որոշում է կայացրել թողնել իր զբաղեցրած պաշտոնը իր անվան շուրջ առաջացած սեքսուալ սկանդալի պատճառով: Նշենք, որ ըստ տեղական լրատվամիջոցների հրապարակումների, Մալայզիայում գտնվելու ժամանակ, իբրեւ թե Ռիյվասը մի երկույթի ընթացքում սեքսուալ առաջարկություն է արել իր հետ պարող կնոջը: «Սա ամենից ցավոտ դասն էր ինձ համար, եւ ես հավատում եմ, որ այն նաեւ դաս կլինի մյուս քաղաքական գործիչների համար նույնես»,- Postimees էստոնական պարբերականի հետ զրույցում ասել է Ռիյվասը: Eesti Paevaleht թերթն էլ գրում է, որ Ռիյվասը կթողնի պառլամենտի փոխխոսնակի պաշտոնը, սակայն կմնա որպես պատգամավոր:

Մեկնաբանություն
X