Ռուս զինվորականներին ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տվել

ԱՄՆ իշխանությունները ռուսական ռազմական գերատեսչության պատվիրակությանը, որոնք մեկնելու էին ԱՄՆ ռուս-չինական ռազմական կոնֆերանսին մասնակցելու, որը կայանալու էր ՄԱԿ հովանու ներքո, ԱՄՆ մուտքի վիզա չեն տրամադրել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ռուսական ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Եմելյանովը: Նշվում է, որ դեռ հինգշաբթի օրը տեղի էր ունենալու ռուս եւ չինացի զինվորականների բրիֆինգը՝ կապված ԱՄՆ գլոբալ ՀՕՊ համակարգերի տարածման հետ, սակայն ռուսական կողմին ԱՄՆ մուտքի վիզա չի տրամադրվել:

Մեկնաբանություն
X