Այսօր հայտնի կդառնա Իրանի հարցով ԱՄՆ նոր քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհայտարարի, թե իր վարչակազմն ինչ նոր քաղաքականություն է մշակել Իրանի հետ հարաբերությունների հարցով: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերսը միայն հայտնել է լրատվամիջոցների հետ ավանդական ամենօրյա հանդիպման ընթացքում, որ նախագահ Թրամփը հանդես կգա ելույթով, որը կվերաբերի նաեւ Իրանին՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսելու ԱՄՆ նախագահը: Վերլուծաբանները, սակայն, նշում են, որ այսօրվա ելույթում Թրամփն ամենայն հավանականությամբ կհայտարարի Իրանի հետ միջուկային գործարքի վերանայման մասին, եթե, իհարկե, վերջին պահին մտափոխված չլինի:

Մեկնաբանություն
X