Նիկոլայ Բասկովը հեռանում է բեմից

Ռուսական տարբեր լրատվամիջոցներում արդեն քանի օր է հրապարակվում են լուրեր այն մասին, որ ժամանակավորապես բեմը լքելու է «Ռուսաստանի ոսկե ձայն» հռչակված Նիկոլայ Բասկովը: Երգիչը հաստատել է այդ լուրերը եւ КП-ի հետ զրույցում մեկնաբանել իր որոշումը այն իրողությամբ, որ արդեն ավելի քան 17 տարի էստրադայում գտնվելով նա հոգնել է եւ կարիք ունի վերալիցքավորման, ինչպես յուրաքանչյուր ստեղծագործող մարդ: «Ես ցանկանում եմ մի կողմ քաշվել հեռուստատեսային շոուների մասնակցությունից եւ ընտրողաբար մոտենալ համերգներին իմ մասնակցությանը»,- ասել է երգիչը՝ մանրամասնելով, որ այն էներգիան, որը նրան մղում էր նետվել ինչ-որ նոր ու հետաքրքիր նախագծերի մեջ, այլեւս սպառվել է: Բասկովը խնդրել է իրեն ժամանակ տալ, որպեսզի իր իսկ խոսքերով ասած՝ «վերածնվի եւ նոր Բասկովի վերածվի»: Երգիչը նաեւ ասել է, որ չի զբաղվելու իր նոր ընկերուհու՝ Վիկտորյա Լոպիրյովայի երաժշտական կարիերայով, քանի որ Լոպիրյովան ինքը չի ուզում երգել:

Մեկնաբանություն
X