Պետդեպը` ամերիկյան դիվանագետների վրա «ակուստիկ հարձակումների» մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է հաստատել Կուբայում ամերիկյան դիվանագետների «ակուստիկ հարձակումների» ենթարկված լինելու ձայնագրության հավաստիությունը, ինչի մասին արդեն ամիսներ շարունակ խոսվում է Վաշինգտոնում: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: «Մենք ոչ մի կերպ չենք կարող վստահ լինել, որ տարածված ձայնագրությունը հավաստի է, սակայն այս գործով հետաքննությունը շարունակվում է»,- ասել է Պետդեպ խոսնակ Հիթեր Նոյերթը: Նա նաեւ ասել է, որ Պետդեպարտամենտը դեռեւս չի կարող ասել, թե ով է այդ հարձակումները իրականացնում եւ ինչու են այդ հարձակումները իրականացվում: AP-ն մանրամասնում է, որ թեեւ տարածված ձայնագրությունը փոխանցվել է ամերիկյան հատուկ ծառայություններին փորձաքննության ենթարկելու համար, սակայն նույնիսկ այս քայլը որեւէ արդյունք չի տվել:

Մեկնաբանություն
X