Լուկաշենկոն ուշագրավ հայտարարություններ է արել Սարգսյան-Լուկաշենկո-Ալիեւ եռակողմ զրույցի մասին

Ինչպես հայտնում է Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը, այսօր Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել Ադրբեջանի պառլամենտի նախագահ Օքթայ Ասադովի հետ, որի ընթացքում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը առնչվող հարցերից բացի բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել կապված իր, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ունեցած մտքերի փոխանակության մասին, որը տեղի է ունեցել Սոչիում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:

«Չզարմանաք, սակայն Հայաստանի նախագահի հետ, մենք երեքով, խոսել ենք, մասամբ նաեւ մեկս մյուսիս մասին կատակներ ասելով: Քաղաքականության մեջ սա ընդունված է ասել այս կամ այն խնդիրների լուծման ակնարկներ անվանել»,- ասել է Լուկաշենկոն հավելելով, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է եւ չնայած խնդիրներին, որ կան Ղարաբաղում, նրանք կմնան խնդրի կարգավորման բացարձակապես խաղաղ ճանապարհով ընթանալու որոշմանը, ինչը եւ հիմք է տվել, որպեսզի Լուկաշենկոն իրեն ապահով զգա եւ որեւէ կերպ իր երկրի պաշտպանության նախարարն էլ պարտավորված չլինի բացատրություններ տալու, ակնարկելով թերեւս բելառուսաադրբեջանական ռազմական մատակարարումների հնարավոր գործարքը եւ դրա հետ հնարավոր արձագանքները ռեգիոնալ եւ միջազգային մակարդակներում:

Մեկնաբանություն
X