Հյուսիսային Կորեայում արհեստական երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Երկրաբանական ազգային ծառայությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել երկրաշարժ, որը սակայն բնական չէ եւ երկրակեղեւի ցնցումն արձանագրվել է «մարդկային գործոնի ազդեցությամբ»: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Երկրաշարժի ուժգնությունը կազմում է 2,9 բալ ըստ Ռիխտերի սանդղակի: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ ստորգետնյա ռազմաբազաներում իրականացվող միջուկային փորձարկումները առաջ են բերել երկրակեղեւի ցնցումներին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գնվում է Սոնջին Պեգամ բնակավայրից 23 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Յանգանդո նահանգում: Օջախի խորությունը կազմում է հինգ կիլոմետր: Նշվում է նաեւ, որ այդ վայրում ժամանակին միջուկային փորձարկումներ են իրականացվել, ինչն էլ ամերիկյան գիտնականներին հիմք է տվել կարծելու, որ երկրաշարժն արհեստական է:

Մեկնաբանություն
X