Ըմբռնումով մոտենանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան գրառմանը

Կան գրառումներ, որոնք կարդալուց ինքդ էլ հոգու ցավ ես զգում։ Անկեղծությու՞նն է պատճառը, թե գուցե այն, որ կուզեիր քեզ համար թանկ մարդուն՝ ավելի խաղաղ կյանք։

Հասմիկ Պապյանի գրառումը․

Hasmik Papian
Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ,
ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի
ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝
մնաց ինձ օտար:
Իսկ օտարի հետ չեն ծերանում…
Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի...
խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ...
Հարգանքով և սիրով, Ձեր՝
Հասմիկ

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X