Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրանի միջուկային համաձայնագիրը կատարվի ողջ ծավալով

ՄԲ վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են համատեղ դիմակայել «Իրանի ապակայունացնող գործունեությանը» և միաժամանակ աշխատել, որպեսզի այդ երկրի հետ միջուկային համաձայնագրերը կատարվեն ողջ ծավալով և գործարքի բոլոր մասնակիցների կողմից:

Նշենք, որ անցյալ ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգին ուղղված իր դիմումի մեջ նշել էր, որ չի կարող կոնգրեսին վստահեցնել Իրանի կողմից պարտավորությունները կատարելու մասին: Թրամփը, սակայն, միջազգային մակարդակում չի վիճարկել Իրանի կողմից միջուկային համաձայնագրի կատարումը:

Մեկնաբանություն
X