Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկուկում

Իրաքյան բանակի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Քիրկուկը, հաղորդում է Reuters-ը:

Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, զրահատեխնիկայի ուղեկցությամբ, հոկտեմբերի 16-ին մտել են քաղաքի կենտրոն: Չհանդիպելով որևէ դիմադրության՝ նրանք գրավել են քաղաքապետարանը և շենքի գլխին բարձրացրել Իրաքի դրոշը: Քիրկուկի քրդերի դեմ թշնաբար տրամադրված քաղաքացիները իրաքցի զինվորականներին դիմավորել են ցնծությամբ, հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ այսօր հայտարարվել էր, որ իրքցի զինվորականները գրավել է օդանավակայնը և քաղաքի շրջակայքի մի քանի նավթային հանքավայրեր:

Մեկնաբանություն
X