Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգալիա

>

Պորտուգալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Այժմ այնտեղ հաշվվում է հրդեհի 108 ակտիվ օջախ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 5 հազար հրշեջ: Երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում հայտարարվել է վտանգավորության առավելագույն՝ «կարմիր» աստիճան, ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տնօրեն Պատրիսիա Գասպարը: Նա նշել է նաև, հրդեհների պատճառով փակ են 15 ավտոմայրուղիներ:

Իտալիան ԵՄ փոխօգնության շրջանակներում հատուկ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգալիա՝ հրդեհի դեմ պայքարն առավել էֆեկտիվ կազմակերպելու համար, հայտարարել է մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրակոմիսար Քրիստոս Ստիլիանիսդիսը:

Մեկնաբանություն
X