Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառնալ հայրենիք

Աֆղանստանի արտասահմանյան դիվանագիտական հաստատությունների առնվազն 203 աշխատակիցներ ծառայության ժամկետների ավարտից հետո հրաժարվել են վարադառնալ Աֆղանստան, հայտնել է տեղական հեռուստատեսությունը:

Ընդ որում դիվանագետների մի մասը քաղաքական ապաստան է խնդրել թե իր ծառայության վայր հանդիսացող և թե երրորդ երկրներից:

Սպասվում է, որ Աֆղանստանի իշխանություններն այդ դիվանագետներին չեն վճարի վերջին երկու ամեիսների աշխատավարձը:

Մեկնաբանություն
X