Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել են ձայնա-արձագանքային հարձակման

ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կուբայի իշխանությունները պատասխանատվություն են կրում այդ երկրում ԱՄՆ դիվանագիտական հաստատության աշխատաքիցների վրա կազմակերպված հարձակման համար: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:

,Այո, ես վստահ եմ, որ Կոբան պատասխանատվություն է կրում դրա համար»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ը որոշել է Հավանայում իր դեսպանության աշխատակիցների թիվը կրճատելու մասին, քանի դեռ Կուբայի իշխանությունները չեն ապահովի դիվանագիտական առաքելության անվտանգությունը:

Ինչպես նշել էր Թիլլերսոնը՝ Կուբայում ամերիկյան դիվանագիտական առաքելության 22 աշխատակից բողոքել են ականջների մեջ ցավից, լսողության կորստից, հոգնածության նշաններից, ցրվածությունից, վատ քնից:

ԱՄՆ պետքարտուղարությունում համարում են, որ մի շարք ամերիկացի դիվանագետներ Հավանայում ենթարկվել են հատուկ սարքերի միջոցով «ձայնա-արձագանքային հարձակման»:

Մեկնաբանություն
X