Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների և Ադրբեջանի հանցավոր կապերի մասին սեփական հետաքննությունն անցկացնող լրագրողին

Մալթայի իշխանությունների հանցավոր կապերի մասին գրող լրագրողուհի և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան զոհվել է իր տամ մոտ սեփական ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters-ը:

«Այսօր որ կողմը նայես՝ խարդախներ են: Իրավիճակը հուսահատեցնող է»,- պայթյունից ընդամենը կես ժամ առաջ իր բլոգում գրել է լրագրողուհին:

Նշվում է, որ նա վերջին շրջանում սեփական քննությունն էր սկսել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա մերձավոր օգնականների գործունեության կապակցությամբ, մեղադրել նրանց «Պանամայի թղթածրարի» հետ կապի, կեղծ անձնագրերի վաճառքի և Ադրբեջանի իշխանություններից փողեր ստանալու մեջ:

Վարչապետ Մուսկատը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն իր օգնությունն է առաջարկել բլոգերի սպանության հետաքննության համար:

Մեկնաբանություն
X