«Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է

Անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մայք Էշլին վաճառում է այն, հաղորդում է ТАСС-ը:

«Ակումբը սկսում է նոր սեփականատեր որոնել, ով կկարողանա զգալի ներդրումներ կատարել և նպատակասլացություն դրսևորել, որն անհրաժեշտ է ակումբի մարզական ամբիցիաների բավարարման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Անգլիացի միլիարդատերը ակումբը ձեռք էր բերել 2007 թվականին: Նրա օրոք թիմը երկու անգամ հրաժեշտ է տվել Անգլիայի պեմիեր լիգային և հանդես եկել երկրորդ դիվիզիոնում:

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «կաչաղակները» 8 հանդիպումից վաստակել են 11 միավոր և ընթանում են 9-րդ տեղում:

Մեկնաբանություն
X