Մամուլի տեսություն

«Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը կնշեն «Փարավոնում»

Այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը։ Այստեղ է հավաքվելու «Կենտրոնի» ողջ աշխատակազմը՝ հին ու նոր սերունդներով։ Տնօրինությունը մրցանակային անվանակարգեր է պատրաստել լավագույն աշխատակիցների ու հաղորդավարների, օրիգինալ եւ հեղինակավոր հաղորդումների համար։ Կազմակերպչական աշխատանքներն իր վրա է վերցրել «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, որը նախօրեին Ֆեյսբուքում արդեն շնորհավորել էր իր «ամենասիրելի» հեռուստատեսության տարեդարձը։

Մեկնաբանություն
X